…Ո՞նց կարելի է իրեն՝ Վերտու ունեցող երիտասարդին նկատողություն անել…
Advertisement 1000 x 90

…Ո՞նց կարելի է իրեն՝ Վերտու ունեցող երիտասարդին նկատողություն անել…

Հետ ենք վերադառնում: Մտանք ինքնաթիռ: Դիմացի շարքս նստած մի երիտասարդ խառն էր, մեկ մեկին էր դիմում, մեկ մյուսին, խնդրում տեղափոխումներ անել, որ ինքը ընկերուհու հետ լինի: Մտածեցի ի՞նչի չի նախօրոք օնլայն չեքին եղել ու տեղերը ամրագրել ու էդ պահին նկատեցի ձեռքի ոչ սմարթ Վերտու հեռախոսը: Մտածում եմ, լավ ավելի լավ չէր էդ հեռախոսի փոխարեն 10-նյակ անգամ էժան հեռախոս ունենալ, բայց օնլայն լինել ու էս դարում հարցերը ցիվիլ ձևով լուծել: Ու ըտենց հարցականով էլ մնացի՝ ընդհանրապես ինչի՞ համար է պետք էդ Վերտու հեռախոսը, բայց պատասխանը չուշացավ…

Ժամեր անց հայտարարվեց, որ մի 20 րոպեից իջնելու ենք: Մեկ էլ ձայն լսեցի, էդ տղան էր, արտահայտված բարձր ձայնով, որ բոլորին լսելի լինի, հեռախոսով խոսում էր. «ախպերս եկե՞լ ես արդեն… չէ ախպեր հլը օդի մեջ եմ… մի 15 րոպեից կիջնեմ…» Վերջացրեց, հպարտ դեմքով նայեց կողքերը, տեսավ ոչ ոք չի նայում, մի տեսակ զարմացավ ու էդ պահին հետևի շարքից մեկը հարցրեց. «ընգեր ի՞նչ քարտ ա…» ու դուք պիտի տեսնեիք էդ տղայի դեմքը՝ բավարարված դեմքով և առավել բարձր ձայնով ասեց. «ախպերս քարտը կապ չունի, հեռախոսից ա, Վերտու ա, օդի միջից բռնում ա»:

Ես էդ տղայի հետ միասին ընենց հպարտություն զգացի, կատարվել էր երիտասարդի երազանքը, ինքը Դուբայից առել էր Վերտու ու այլևս ուներ Վերտու, ինքը զանգեց առնվազն 7֊8 հոգու ու բոլորին տեղեկացրել, որ հլը օդի մեջ ա… Ու դեռ կշարունակեր զանգել, մեկ էլ ստյուարդեսան նկատեց ու անգլերենով ասաց, որ չի կարելի մինչև ինքնաթիռը չկանգի: Երիտասարդը ստյուրադեսայի անգլերենին պատասխանեց հայերեն. «ի՞նչ ա ասում էէէ»:

Կողքից մի կին թագմանեց երիտասարդի համար, ասեց՝ խնդրում ա անջատեք հեռախոսը: Ու էդ սովորական մահկանացու կինը չհասկացավ, որ երիտասարդը չէր հասկացել ոչ միայն անգլերենը, այլ նաև, թե ո՞նց կարելի է իրեն՝ Վերտու ունեցող երիտասարդին նկատողություն անել: Ու երիտասարդը պատասխանեց. «էդքանը ջոգել էի մորքուր, պրոստը իրա ասելով չի…» Տեսնելով աճող կոնֆլիկտը և տիկնոջ արհամարհական հայացքը Վերտու Ունեցող Երիտասարդի նկատմամբ, վրդովվեցի ու մի տեսակ ջղայն ձայնով ասեցի. «անջատի՜ արա»: Ու կատարվեց հրաշքը ՝ երիտասարդը անջատեց հեռախոսը: Ու այս ամենի մեջ երիտասարդը մեղք չուներ, որովհետև ինչքան ես հասկացա, մարդու անունը արա-էր, ուղղակի ոչ մեկ իրեն նախօրոք ճիշտ չէր դիմել)))):

Բակուր Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից: