
Խորը ցավով տեղեկացա Մարտակերտի շրջանի Կիչանի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի անժամանակ մահվան մասին: Գարիկը մեր ժողովրդի այն հայրենասեր զավակներից էր, որ դեռևս ֆիդայական ջոկատների կազմավորումից է ակտիվ մասնակցություն ցուցաբերել Արցախյան շարժմանը:
Պատերազմից հետո նա ստանձնել է թշնամու կողմից գրեթե ամբողջությամբ ավերված համայնքի ղեկավարի ծանր ու պատասխանատու պաշտոնը, և ավելի քան երկուս ու կես տասնամյակ բարեխճորեն կատարել իր առջև դրված խնդիրը: Գարիկը նաև «Ազատ հայրենիք» կուսակցության գաղափարներն էր կիսում՝ որպես համախոհ և համակիր: Ընդամենը օրեր առաջ էինք հանդիպել Մարտակերտում: Կիչանի զարգացման ծրագրերից էր խոսում…
Այդ անդառնալի կորստի կապակցությամբ ցավակցում եմ Գարիկ Սարգսյանի ընտանիքին, հարազատներին և Կիչանի ողջ բնակչությանը:
Արայիկ Հարությունյան
https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/389751685055544/?type=3&theater