
Google Play-ում հայտնաբերվել է նոր Personal Safety գործառույթը, որի միջոցով սմարթֆոնը կարող է պարզել, որ օգտատերը ավտովթարի է ենթարկվել:
Այն հարյուր տոկոս արդյունքով կարող է աշխատել միայն ԱՄՆ-ում: Առայժմ հավելվածը պարզապես առկա է խանութում: Նախատեսվում է, որ այն կթողարկվի և լայն արձագանք կստանա Pixel-ի թողարկումից հետո և հենց այդ ժամանակ էլ Google-ը կբացատրի դրա հանավորությունները:
Առայժմ հայտնի է, որ հավելվածը կարող է տարբերակել վթարները, դրա մասին տվյալներ փոխանցել հատուկ մարմիններին, ինչպես նաև այդ տեղեկությունը ողարկել բաժանորդագրքի համարներին: Բացի այդ, հավելվածը ինքը կզանգահարի փրկարար ծառայություններին, եթե օգտատերը չի արձագանքում սմարթֆոնի ազդանշաններին: