1) Այժմ «OneDrive»-ի բոլոր օգտատերերը կունենան պաշտպանված տիրույթ, որտեղ կարող են պահել իրենց անձնական ֆայլերը՝ անձնագրի թվային պատճեններ, և այլ կարևոր ինֆորմացիաներ։ Պահպանված ֆայլերը բացելու համար պահանջվելու է մատնահետք, դեմքի ճանաչում, PIN կամ ծածկագիր։
2) Twitter-ը պաշտոնապես թողարկել է «Direct Messages» (DMs)-ը, որը «message requests»-ում կառանձնացնի այն նամակները, որոնք ուղարկվել են օգտատերերի կողմից, որոնց դուք չեք հետևում։ Այն արդեն հասանելի է iOS-ում և Android-ում։
3) Facebook, Instagram, Messenger Stories-ի գովազդներն այժմ ունեն նոր «Send Message» հնարավորությունը՝ սկսելու զրույց բրենդի հետ Messenger-ում։
4) WhatsApp-ի օգտատերերը շուտով կկարողանան ընտրել ֆիքսված ժամանակ, որից հետո իրենց գրած նամակը ընդմիշտ կջնջվի։
5) Google-ը հայտարարել է «Webmaster» կոնֆերանսի մասին, որը տեղի կունենա Նոյեմբերի 4-ին, Կալիֆորնիայի Googleplex-ում։ Տեղերը սահմանափակ են լինելու, ներկա լինելու համար պետք է նախօրոք գրանցվել։
6) Instagram-ը փորձարկում է միջոց, որով հաճախորդները կկարողանան «հիշեցումներ» դնել իրենց հետաքրքրող արտադրանքի մասին, հենց այդ արտադրանքի թողարկման օրը և գնել Instagram-ից այն րոպեին, երբ այն հասանելի կլինի։
7) Google-ի նոր հնարավորությունը վիդեո խաղերին և գեյմերներին է վերաբերում։ Այժմ որոնելով վիդեո խաղ կստանաք ամբողջական ինֆորմացիա խաղի, «reviews»-ի, երաժշտության, խաղի հետ կապված վիդեոների և այլնի մասին։
Ռոման Դանեղյան