
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Սա անթույլատրելի է:
Որքան կարելի է վիրավորել կին քաղաքական գործիչներին: Եթե նրանց բերված փաստարկներին բովանդակային հակափաստարկ չունեք, ուրեմն լռեք ու հավերժ լռեք հարգելի´ տղամարդիկ: Կամ, եթե կարող եք`հրապարակային ներողություն խնդրեք, ինչպես որ հրապարակային փորձ եք անում դիպչել անձնական ու բարոյական արժանապատվությանը»: