Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված նորաստեղծ կայքը կծառայի նաև որպես կրթական գործիք
Advertisement 1000 x 90

Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված նորաստեղծ կայքը կծառայի նաև որպես կրթական գործիք

Ծրագրավորման և կայքերի պատրաստման դասընթացի շրջանակում «Ինսթիգեյթ ուսումնական կենտրոնի» սաները ստեղծել են Հայաստանի Հանրապետության և Արցախի հերոս, արցախյան պատերազմի մասնակից, հրամանատար Մոնթե Մելքոնյանին նվիրված կայք: Նոյեմբերի 26-ին Թեքեյան կենտրոնում կկայանա կայքի շնորհանդեսը, որի ժամանակ կներկայացվի նաև Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի կենսագրությունն ամփոփող նորացված կայքը: Միջոցառումը կնվիրվի Մելքոնյանի ծննդյան 59 և Ազգալդյանի ծննդյան 74 ամյակներին:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նաիրի համընկերության համահիմնադիր (որի ներքո գործում է «Ինսթիգեյթ ուսումնական կենտրոնը»), «Ինսթիգեյթ» ընկերության գլխավոր ինժեներ Վահագն Պողոսյանը, կայքը հասանելի կլինի avo.am կամ montemelkonyan.am հասցեներով: Նրա տեղեկացմամբ` նույն ոճով ստեղծվել են նաև Հայրիկ ՄուրադյանինԼեոնիդ Ազգալդյանին, Գարեգին Նժդեհին նվիրված կայքերը: «Նպատակը միշտ եղել է օգտակարն օգտակարի հետ համատեղելը: Ուսանողներին սովորեցնում են ք ծրագրավորում, կայքերի ստեղծում և զուգահեռ որպես նախագիծ կիրառում ենք մի բան, ինչը ոչ թե վարժություն է, որը կանեն ու հետո դեն կնետեն, այլ գործ է, որից կշահեն շատերը»,-նկատեց Վահագն Պողոսյանը:

Կայքի բովանդակությունը կառուցված է հանրագիտարանային ոճով, համակարգված ու դասակարգված է: Նյութերն արդեն վաղուց կան` այդ մարդկանց կյանքը, կենսագրությունը, նկարները, նրանց մասին վկայությունները: