Գևորգ Գյոզալյան. «Իմ պատկերացմամբ ԱԱԾ-ն բոլորովին այլ մակարդակի վրա պետք է լինի: Սա ի՞նչ է տղերք…»
Advertisement 1000 x 90

Գևորգ Գյոզալյան. «Իմ պատկերացմամբ ԱԱԾ-ն բոլորովին այլ մակարդակի վրա պետք է լինի: Սա ի՞նչ է տղերք…»

Գևորգ Գյոզալյանի հրապարակումը.

«ԱԱԾ-ի մասին – Իմ պատկերացմամբ ԱԱԾ-ն բոլորովին այլ մակարդակի վրա պետք է լինի: Սա ի՞նչ է տղերք… Քիչ առաջ «Հետք»-ի կողմից հրապարակված ԱԱԾ տեսանյութն եմ նայում, որտեղ ԱԱԾ-ն բացահայտել է՝ դիտավորությամբ ավտովթարներ կազմակերպելու և գումարներ ստանալու ինչ-որ գործ: Հայտնի Վարդանիկի անեկդոտը վերաձևակերպելով ցանկանում եմ հարցնել, իսկ ոստիկանությունը չէ՞ր կարող դա բացահայտել, թե ամեն դեպքում ԱԱԾ-ի անելն է ճիշտ: Եթե ավելի լուրջ, ապա ԱԱԾ-ն պետք է լինի այն կառույցը, որը զբաղված է բացառապես ազգային անվտանգության հարցերով, սա այն կառույցն է, որի ղեկավարին մենք միայն պետք է անուն ազգանունով իմանանք, ով առհասարակ պետք է անհասանելի լինի ԶԼՄ-ներին, հասարակական միջոցառումներին, քեֆերին, թաղումներին և այլն: Էլ չեմ ասում, որ խիստ անցանկալի է պատեհ/անպատեհ հարցազրույցներ տալը, երկար-բարակ մտքեր արտահայտելը: Եթե ԱԱԾ-ն այնքան ժամանակ ունի, որ կարողանում է փոքր «ժուլիկություն» բացահայտել, ապա այդ տվյալները կարող է տալ ոստիկանությանը, իսկ այդ ժամանակը ծախսել ինքնակատարելագործման վրա: Հասկացանք տղերք, դուք ուժեղ եք, բայց ձեր դեպքում ոչ թե պետք է ուժեղ լինել այլ խորագետ, խելացի, մտածված, խորհրդավոր, անտեսանելի, սա է իմ պատկերացրած ԱԱԾ-ն: Որպես օրինակ վերցրեք բրիտանական փորձը, որի ղեկավարը 1994թ-ին հայտնի դարձավ, ի հեճուկս նրա, որ այդ կառույցը հիմնադրվել էր 1909-ին»:



Նման նյութեր