Ադրբեջանական կրակոցից Նոյեմբերյանում վարորդ է վիրավորվել
Advertisement 1000 x 90

Ադրբեջանական կրակոցից Նոյեմբերյանում վարորդ է վիրավորվել

Ադրբեջանական կրակոցից երեկ Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորի վարորդը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Դեպքը եղել է կեսօրին։ Վարորդը վնասվածք է ստացել է որովայնի շրջանում։ Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց»,- ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում։ Տեսանկարահանող սարքերն արձանագրել են այն պահը, թե ինչպես է ադրբեջանական կողմը կրակում տղամարդու ուղղությամբ։

Հովհաննիսյանը նշեց նաև, որ Տավուշի մարզում իրավիճակն այս պահին լարված չէ, բայց կրակոցներ կան։

armeniasputnik.am