Ինչո՞ւ է աղմկում Ալենը. իշխանության ստամբուլյան փորացավը
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է աղմկում Ալենը. իշխանության ստամբուլյան փորացավը

Մի գաղտնիք բացեմ, ժողովուրդ ջան. իշխանությունները ամեն գնով փորձել ու փորձելու են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Իրենց օտարերկրյա հովանավորների ու կուրատորների մասով սրանք միայն կարողացել են հասնել նրան, որ վավերացումը մի որոշ ժամանակով հետաձգվի, որպեսզի կարողանան չեզոքացնել բոլոր խոչընդոտները: Խոչընդոտներից ամենաէականն ու ինստիտուցիոնալն էլ ՍԴ-ն է…

Այո-այո, սիրելի հարգելիներ, Հրայր Թովմասյանի շուրջ էս բոլոլայի շարժառիթը հենց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ռիսկն է, որը բխում է Նիկոլին բացարձակ հպատակված ՍԴ չունենալու փաստից: Դրա համար էլ բոլոր հնարավոր ձևերով խփում են Հրայրին և Ալեն Սիմոնյանի այսօրվա պաթոսը դրա մի մասն է:

Ալենի ինչի՞ն է պետք կոնվենցիան: Իմացողները կիմանան, ես գուշակություններ չանեմ, մանավանդ, որ դրանք Ալենի օգտին չեն: Փոխարենը, ես կարող եմ հասկանալ, թե ինչու է հենց Ալենը ստանձնել ստամբուլյան սատանայի փաստաբանի գործը:

Հասկանո՞ւմ եք, Վանեցյանի թեմայով Ալենը դարձավ աութսայդեր ՔՊ-ի վերին օղակում, որտեղ ինքը երբեք էլ պոպուլյար չէր: Ըստ ամենայնի, Ալենին չօգնեց Վանեցյանին` իր վաղեմի ընկերոջը, ուրանալու փաստն անգամ: Դե ընկերոջն ուրացողի համար էլ կոնվենցիայի համար դոշ տալը հեչ բան է, մանավանդ, եթե դրա արդյունքում կարող ես Նիկոլի բարյացակամությունը վերադարձնել:

Ու ջհանդամ, թե հետո գեյ ամուսնությունների քավորներից չես լինի, մեկ ա` դեռ տարիներ առաջ Ալենը դրական էր արտահայտվել էդ երևույթի մասին: Հեչ, որ չէ, մի բան կբստրի, էլի: Կարևորը էսօրն ու հիման է: Էսօր ես կեղտոտ գործն անեմ, որ հիմա Նիկոլը ինձ չհեռացնի: Ինձնից հետո էլ` թեկուզ ծիծածանագույն ջրհեղեղ…

Կոնստանտին Տեր-Նակալյանի էջից:



Նման նյութեր