
Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս նկարը խոսում է ադրբեջանական դիրքերի թշվառության մասին: Սահմանապահ ծառայության զորքերի հրամանատար Էլչին Գուլիևը եղել է «Ղազախ» կայազորի պահպանության տակ գտնվող մարտական դիրքերում:
Ադրբեջանում, փաստորեն, բարձր տեխնոլոգիաները դեռ անվադողերն են (բազմիցս գլուխ են արդուկում, թե անվադողերը վաղուց փոխարինել են ավելի ժամանակակից նյութերով) , որպես դուռ օգտագործում են սովորական կտոր, ես այսպիսի անխնամ խրամատ չեմ տեսել երբեք:
Ո՛չ հատակն է կահավորված, ո՛չ պատերն են կահավորված, մի հատ տեղը տեղին անձրև ու խրամատը սելավը կտանի… Սրանք մենակ մեծ-մեծ խոսալ գիտեն…»: