
Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծես թե, քաղաքապետ Հայկ Մարությանին հաջողվեց լուծել աղբահանության խնդիրը։ Վստահ եմ, մյուս խնդիրներն էլ են կարգավորվելու։
Մի բան էլ՝ արդյունավետության և որակի տեսանկյունից քաղաքապետարանը կրկնակի գերազանցում է կառավարությանը և տասը անգամ՝ խորհրդարանին, իսկ Հայկ Մարությանն էլ մեր առաջին սոցիալիստ քաղաքապետն է։ Միգուցե նա չգիտի դրա մասին, բայց առաջին հայացքից այդպես է ստացվում»: