Նիկոլի անհավանական արկածները Քոչարյանների ու Պուտինի հանդիպումից առաջ և հետո. 7or.am
Advertisement 1000 x 90

Նիկոլի անհավանական արկածները Քոչարյանների ու Պուտինի հանդիպումից առաջ և հետո. 7or.am

Ռուսական ու հայկական մեր աղբյուրներից նոր մանրամասներ են ի հայտ գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի, Նիկոլ Փաշինյանի արկածների ու ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների հետ Պուտինի հանդիպման ու դրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Ձյաձյա ջան, արի մի հատ նկարվենք, հետո գցենք «Ֆեյսբուք»

Զրոյական բովանդակությամբ և ձևականության հետևից ընկած Նիկոլ Փաշինյանի համար ԵԱՏՄ միջոցառումներում կարևոր են եղել ֆոտոները, որպեսզի իրեն դեռևս հավատացող զոմբիներին ցույց տա, թե ինչքան «դուխով» ու «կռուգով» տղա է ինքը։

ԵԱՏՄ միջոցառման շրջանակներում նա դեռևս մեկ ամիս առաջ փորձել է ամեն կերպ ռուսական կողմի համաձայնությունը ստանալ, որպեսզի Պուտինի հետ առանձնազրույց տեղի ունենա։ Մեր աղբյուրները պնդում են, որ Մոսկվայից պահանջել են խոսակցության թեմաներ ներկայացնել։ Ու քանի որ չեն ստացել, ուստի Պուտին–Փաշինյան առանձնազրույց արարողակարգով նախատեսված չի եղել։

Փաշինյանը Պուտինի հետ առանձնազրույցը «կպցրել» է… ռեստորանում։ Նա Պուտինին ընթրիքի ժամանակ խնդրել է առանձին հանդիպել։ Արարողակարգի ժողովուրդը շատ արագ դրոշներ է բերել, ու «Դվինի» մի հատվածում կազմակերպել այդ հանդիպումը, որը շոկային զարմանք է առաջացրել ռուսական կողմի մոտ։

Պուտինի հետ խոսակցության թեմաներից մեկը եղել է գազի գինը։ Ոչինչ չի ստացվել։ Նիկոլին ուղարկել են «Գազպրոմի» ղեկավար Միլլերի մոտ, այսինքն՝ ցրել են։

Նիկոլենք փորձել են գեղցու շուստրիություն ցույց տալ ու Կրեմլի հետ գազի գնի հարցը կապել Ռոբերտ Քոչարյանի հետ, թե բա եթե ձեր համար այդքան կարևոր է նրա ազատ արձակումը, ապա եկեք «բարտեր» անենք, բայց ստացել են շատ կոշտ պատասխան։

Փաշինյան–Պուտին ռեստորանային առանձնազրույցի ժամանակ շոշափվել է նաև Քոչարյանի թեման։ Պուտինն ուղիղ ասել է, որ այդ հարցն իրենք մոռացության չեն տալու և որևէ մեկը չի հավատում այն վարկածին, որը Փաշինյանն է շրջանառում։

Ռուսական կողմի արարողակարգային բլոկի ներկայացուցիչների հետ նիկոլենք փորձել են նաև կազմակերպել «Դվինից» ոտքով դեպի կառավարական առանձնատուն քայլելով գնալը, այսինքն՝ Նիկոլը Պուտինին ուզեցել է իր կեցավայրը տանել, ինչը նույնպես չի ստացվել։ Պատճառաբանությունն այն է եղել, որ ՌԴ դեսպանատանն արդեն պլանավորած հանդիպումներ կան։

Ի դեպ, Փաշինյանն այդ առանձնազրույցի ժամանակ է իմացել, որ սպասվում է Պուտինի ու Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ հանդիպում և փորձել է այն կանխել, սակայն չի ստացվել։

Պուտինի և Քոչարյանների ընտանիքի անդամների հանդիպումը

Նիկոլն այնքան ծանր է տարել լուրն այն մասին, որ Պուտինը հանդիպելու է տիկին Քոչարյանի հետ, որ շտապել է իր ռեսուրսներով տարածել, թե բա դա սուտ է։ Հետո, երբ արդեն Քոչարյանի ու Պուտինի պաշտոնական ներկայացուցիչները հաստատեցին հանդիպման փաստը, այլ բան չէր մնում, քան ճղճիմ լուրեր տարածելը, թե բա Բելլա Քոչարյանի նախաձեռնությամբ է եղել հանդիպումը և շատ կարճ է տևել։

Իրականությունն այն է, որ այդ հանդիպման ցանկության մասին ռուսական կողմը Քոչարյանենց տեղեկացրել է շաբաթներ առաջ, երբ պլանավորվում էին Պուտինի այցի մանրամասները և հանդիպումը Քոչարյանի հետ։ Այլ հարց է, որ նիկոլենք չգիտեին այդ մասին։

Եթե Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չլիներ, ապա Պուտինը նրան էր հանդիպելու և հանդիպման տեխնիկական մասերն արդեն կազմակերպված էին։ Այդ մասին գլխի էր ընկնում Նիկոլն ու դա էր պատճառը, որ ամեն ինչ արեց, որպեսզի վնգստացող դատավորներից մեկը 2–րդ նախագահի խափանման միջոցը չփոխելու որոշում կայացնի։ Բայց Նիկոլենք չէին պատկերացնում, որ եթե Ռոբերտ Քոչարյանը անազատության մեջ է, ապա միևնույն է Պուտինը կհանդիպի Քոչարյաններին։

Պուտինի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ միայն Բելլա Քոչարյանը, այլ նաև նրա կրտսեր որդին՝ Լևոնը։ Խոսակցության մանրամասները հայտնի չեն, բայց դժվար չէ գլխի ընկնել։

Կարևորը տվյալ դեպքում այն ժեստն էր, որ Պուտինն արեց իր նախկին գործընկերոջ ու մտերիմ ընկերոջ հանդեպ։ Դա ինչպես մարդկային, այնպես քաղաքական «մեսիջ» էր պարունակում իր մեջ։

Արա՛, քշե՛ք «Զվարթնոց», աբգոն արեք էդ ավտոներին… գինի լից

Երբ «Դվինում» Նիկոլը Պուտինից տեղեկացել է, որ նա հանդիպելու է Քոչարյանի տիկնոջը, խառնվել է իրար ու ահագին «լակել»։

Դրանից հետո տեղի է ունեցել աննախադեպ բան։ Ոչ մի տեղ Պուտինին չդիմավորած, ամբողջ օրը դրսի պատվերի շրջանակներում նրա դեմ հանրահավաքներ արած, արարողակարգային ապտակներ հասցրած ու հակառուսական քարոզչամեքենան միացրած Նիկոլը հանձնարարել է իրեն շտապ հասցնել օդանավակայան։ Ըստ ամենայնի՝ նա չի ցանկացել, որ Պուտինը վերջինը Քոչարյաններին հանդիպած լինի։

Երբ Փաշինյանին դեպի օդանավակայան տանող ավտոշարասյունը հասել է Էջմիածնի խճուղի, սկսվել է իսկական բոյեվիկ։

Պարզվել է, որ Նիկոլենք հետ են մնում Պուտինի ավտոշարասյունից։ Փաշինյանը պահանջել է շրջանցել Պուտինի ավտոշարասյանը, ինչը փողոցի նեղ հատվածում հնարավոր չէ անել։ Մի պահ նույնիսկ խնդիրներ են առաջացել երկու երկրների ղեկավարների անվտանգության աշխատակիցների միջև։ Փաշինյանի շարասյանը ՌԴ նախագահի թիկնազորը թույլ չի տվել շրջանցել Պուտինին, քանզի չեն իմացել, թե ինչ մեքենաներ են իրենց հետևից գալիս։ Առաջացել է բախման ու վթարային իրավիճակ (հարցրե՛ք գայիի այդ հատվածում հերթապահություն իրականացնողներին, մանրամասն կպատմեն այդ բոյեվիկի մասին)։

Միայն ուղիղ կապից հետո է Պուտինի շարասյունը կանգնել ու հնարավորություն տվել վազանցում կատարել Փաշինյանի «կորտեժին»։ Փաշինյանն առաջ է անցել, որպեսզի «Զվարթնոցում» դիմավորի Պուտինին ու կրկին առանձնազրույց ունենա։

Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների՝ մեկ ժամից ավելի տևած այդ հանդիպման ընթացքում գրեթե ոչ մի թեմա չի քննարկվել։ Փաշինյանը Պուտինին առաջարկել է խմել և ստացել է բացասական պատասխան, բայց մի փոքրիկ գինուց, քաղաքավարությունից ելնելով, չի հրաժարվել։ Մինչդեռ Նիկոլը բավական նյարդային վիճակում մոտ մեկ շիշ կոնյակ է կոնծել։ Դրա համար էր նա վերջում փաթաթվում Պուտինին ճիշտ այնպես, ինչպես հարբած մարդիկ են սկսում իրար փաթաթվել հաջող անելիս։

Ահա այսպիսի «թավշյա» բաներ։

Այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։ Մեր երկիրը, փաստորեն, ծաղրածու է ներկայացնում։ Պատահական չէ, որ Նիկոլի «ինքնիշխան» քայլերից հետո սկսեց մի անեկդոտ պտտվել, թե բա Նիկոլը «Զվարթնոցում» Պուտինին ճանապարհելուց հետո ավելի արագընթաց ինքնաթիռով հասել է Մոսկվա, որպեսզի Պուտինին այնտեղ դիմավորի։

Ափսոս է մեր երկիրը։

Հայկ Ուսունց

7or.am



Նման նյութեր