Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բացարձակապես զուրկ է պետական մտածելակերպից և սեփական PR-ի համար կարող է բացահայտել պետական գաղտնիքը…
Քիչ առաջ պարոն Փաշինյանը տեղեկություն է հրապարակել իր facebook-յան էջում և ալամ աշխարհին տեղեկացրել է, որ հայկական բանակի 20 զորամասերում ծառայում է 7 հազար զինվոր, որոնք անցել են նոր կերակրման համակարգին… Շատ ուրախ եմ և շատ լավ է, որ գոնե այս մի ոլորտում գործող իշխանություններն ինչ-որ ձեռքբերումներ ունեն և հուսամ, այն շարունակական կլինի… Բայց շատ վատ է, որ պարոն վարչապետը չի գիտակցում, որ բանակին վերաբերող և հատկապես կոնկրետ զորամասերի թվաքանակում զինծառայողների թվաքանակը նշելը զինվորական, եթե չասեմ, որ ունենալով Ադրբեջանի և Թուրքիայի նման հարևաններ, նաև պետական գաղտնիք է…
Չեմ հասկանում, պարոն Փաշինյանն իր գրառումները կատարելիս չի՞ համաձայնեցնում համապատասխան ծառայության ներկայացուցիչների հետ… Այդ պրակտիկան կիրառվում է գրեթե բոլոր երկրներում, իսկ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում այն պարտադիր է…
Ուսումնասիրելով պարոն Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի ու վերջինիս ընտանիքի պաշտոնյա անդամների սոցցանցային էջերը` գալիս ես այն եզրակացության, որ Իլհամ բաբայի «թմրամոլ» աղջիկը՝ հայատյաց Լեյլա Ալիևան, ավելի պետականամետ մտածելակերպ ունի, քան մեր վարչապետը…
Հ.Գ. Պարոն Փաշինյանի որոշ գրառումներ և արտահայտություններ վտանգում են մեր քաղաքացիներին և ընդհանրապես երկիրը… Լավ կլինի` այսուհետ պարոն վարչապետն ավելի զգույշ լինի իր «բացահայտումներում»…
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի էջից: