Պետական պաշտոնյան իրավապահների աչքի առաջ կարմիրգրքյան 2 արջ է պահում. «Դինգո թիմ». armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պետական պաշտոնյան իրավապահների աչքի առաջ կարմիրգրքյան 2 արջ է պահում. «Դինգո թիմ». armeniasputnik.am

«Դինգո թիմը» նոր նախագիծ է իրականացնում, որի շրջանակներում երեխաներին հեքիաթների միջոցով ներկայացնելու են փրկված կենդանիների պատմությունները:

այաստանում կենդանիների պաշտպանությամբ պետությունը չի զբաղվում, փոխարենն այդ պարտականությունն իրենց վրա են վերցրել բարեգործական կազմակերպություններն ու կենդանասերները: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր, Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանը:

«Բարեգործների և կենդանասերների շնորհիվ Հայաստանում կենդանիների հանդեպ վերաբերմունքը  10 տարի առաջվա համեմատ փոխվել է դեպի դրականը, բայց այս հարցին պետք է պետական մակարդակով լուծում տրվի՝ օրենք գործի և ոստիկանությունն էլ հավուր պատշաճի զբաղվի խնդրով»,-ասաց նա:

Հովսեփյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը հաճախ է կենդանիների նկատմամբ դաժան դեպքերի ականատես լինում:

«Դեպքեր եմ հիշում, երբ կրակել էին կենդանու 4 ոտքին և թողել, որ նա տանջամահ լինի: Կացնահարել էին շանը, կրակել էին մեկ ամսական ձագուկներին, ինչն առհասարակ ինքնապաշտպանության հետ աղերս չունի»,-ասաց նա և հավելեց, որ առանձին դեպքերով դիմում են ոստիկանություն, որպեսզի քաղաքացիները քաշքշուկի մեջ ընկնեն, հայտնվեն ոստիկանությունում և գոնե այդպես մի փոքր զգաստանան:

Ասուլիսին ներկա կենդանապաշտպան Նարե Արամյանի խոսքով՝ այժմ Հայաստանում ոչ միայն իսպառ բացակայում է օրենսդրական դաշտը, այլև չկան այն ռազմավարական ծրագրերը, որոնք առանձին կենդանիների դեպքում հնարավոր կդարձնեն խնդրի կարգավորումը:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am