Հայաստանի ինովացիոն ռազմավարության հիմնական առաջնահերթությունների սահմանման ու լուծումների ձևակերպման տեսլականով մեկնարկեց և ընթացավ 4-րդ ամենայմա բիզնես ինովացիոն ֆորումը։ Երկօրյա միջոցառման կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է, որը մեկ հարկի տակ էր համախմբել տեխնոլոգիական, կրթական և ձեռներեցության ոլորտների, ինչպես նաև ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, այդ թվում` միջազգային բանախոսների 6 երկրներից (ԱՄՆ, Ռուսաստան, Թայվան, Բուլղարիա, Իսրայել, Վրաստան):
Ֆորումի առանցքում ինովացիոն տնտեսություն ստեղծելու ռազմավարության ձևավորման հարցերն էին՝ ներառյալ՝ ինովացիաների միջոցով բիզնես գործընթացների զարգացման, նորարարական ապրանքների ու ծառայությունների տրամադրման, որակյալ կադրերի պատրաստման, կրթական համակարգ-ՏՏ ոլորտ համակարգված աշխատանքի հաստատման մոտեցումները։