Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի). «Մեր Մուշեղը…» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի). «Մեր Մուշեղը…»

Սիրելիներ,

Հայաստանում՝ Տավուշ աշխարհում զինվոր է զոհվել… Մի պահ դադար առե՛ք… Այդ փամփուշտը որ խլել է մեր Թագավոր եղբոր կյանքը, մտել է նաև յուրաքանչյուրիս տուն և ընտանիք: Խնդրում եմ լռե՜ք, դադար առե՜ք սովորական կյանքից, աղոթքով ու խոնարհումով ճանապարհենք մեր եղբորն ու զավակին: Մայր Հողն այսօր կրկին ճեղքվել է՝ Իր տաքուկ գրկում ընդունելու Իր որդուն… Երկինքը բացված է գրկելու Իր հերոս զավակին…

Մուշեղը՝ Տավուշեցի հինգերորդ իմ զավակն է, այս անգամ Կողբ համայնքից, ում այսօր փառքով և պատվով, խոնարհ սրտով և աղոթքով պիտի հանձնենք հավիտենականությանը, ով իր կյանքը կնքեց իմ և ձեզ համար՝ իր արյունով ներկելով մեր հողը և մեր կյանքը: Գնաց խառնվելու մեր Հաղթանակած Հայրերի փաղանգին…

Գեներալ Գրիգորի Խաչատուրովի վկայությամբ՝ Մուշեղն այն տղաներից է, ով մեծացրել է մեր Հայրենիքի սահմաննները:

Հոգիդ Աստծո լույսերի մեջ հանգչի և Տիրոջ Հարությանն արժանանաս սիրելի եղբայր ու ընկեր, սիրելի Հայրենիքի ու Հավատքի պաշտպան… Պատի՜վը քեզ, իսկ քո չապրածի պատասխանատվությունը մեզ…

Խոնարհումով, արցունքով և աղոթքով

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի)



Նման նյութեր