
Հոկտեմբերի 4-ին` ժամը 10-ի սահմաններում Գյումրի-Այրում բեռնատար գնացքը, երկաթգծի 2609 կիլոմետրի Սանահին-Ալավերդի հատվածում, «Հայպեչ» ավտոկանգառի հարակից տարածքում հարվածել է մի կնոջ, որը մարմնական վնասվածքով դիմել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր, հայտնում են ոստիկանությունից: