ՀՀ Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ առավոտյան Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում հյուրընկալվել է Ռուբեն Բաբայանին. «Առավոտ կանուխ Տիկնիկայինում հյուրընկալվեցի Ռուբեն Բաբայանին: Խոսեցինք վերջին օրերի զարգացումների մասին: Մշակույթում ազատ ստեղծագործելու սահմանափակումներն անընդունելի են, և որոշել ենք համատեղ պայքարել նման երևույթների դեմ»:







