
DW-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ դանիացի ակտիվիստները գործարկել են նավակների անվճար վարձույթ: Բանն այն է, որ դրանք ոչ սովորական նավակներ են. դրանց վրա տեղադրված է աղբաման:
Զբոսաշրջիկներին առաջարկվում է ճանապարհին հավաքել իրենց հանդիպող թափոնները: Այժմ նախագիծն արդեն դուրս է եկել Դանիայի սահմաններից. նավակների անվճար վարձույթը գործում է նաև Գերմանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և Իռլանդիայում: