Ռոման Դանեղյան. «Այսօրվա Top 7-ը»
Advertisement 1000 x 90

Ռոման Դանեղյան. «Այսօրվա Top 7-ը»

1) Որոշ iPhone 6s և 6s Plus-ներ հնարավոր է հանկարծակի չմիանան ինչ-որ փոքրիկ բաղադրիչի անսարքությունից։ Հենց դրա համար էլ Apple-ը թողարկել է ծրագիր, որն անվճար կկարգավորվի այդպիսի խնդիրները։ Ճիշտ է դեռ չի հայտարարվել թե կոնկրետ որ բաղադրիչ մասերի անսարքության դեպքում է ծրագիրն աշխատում, սակայն նշվել է, որ այն կկարգավորի միայն այն սարքավորումները որոնք արտադրվել են 2018թ.-ի հոկտեմբերից 2019թ.-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածում։

2) Facebook-ն այժմ թույլ է տալիս օգտագործել իր Spark AR հարթակը թվային տարբերակով փորձելու իրեր որոնք կարող եք գնել Instagram-ից։ Instagram-ը հաստատել է email-ով, որ դուք կարող եք փորձել ակնոց Ray-Ban-ից և Warby Parker-ից, ինչպես նաև կոսմետիկա MAC-ից և NARS-ից։ Գործիքը թույլ է տալիս փորձարկել տարբեր գույներ և մոդելներ։

3) Առաջին էլեկտրական X-ինքնաթիռ X-57 Mod II-ը արդեն NASA-ի Armstrong Flight Research Center-ում է, Կալիֆորնիայում, պատրաստ փորձարկումների։

4) Facebook-ը մտադիր է փոխել Instagram-ի և WhatsApp-ի անունները, որն իհարկե չի վերաբերում իրենց պաշտոնական անվանմանը, փոփոխությունը լինելու է App store-ում նկարագրությունների մեջ։ Հավելվածներն այժմ կանվանվեն Instagram from Facebook և WhatsApp from Facebook։

5) Adobe Photoshop և Premiere Elements 2020-ն արդեն հասանելի է, երկուսն էլ ունեն նոր կցված Al հնարավորություններ։ Ավելի պարզեցված տարբերակն օգնում է մշակել բարձր որակով նկարները և վիդեոները։

6) Երբ Samsung-ի նոր Galaxy Fold-ը թողարկվեց, նրանք պնդում էին, որ սարքը կարող է դիմանալ 200000 ծալումների և նախահաշվարկով երաշխավորում 5 տարվա օգտագործում։ Սակայն այն կարողացավ բավարարել պահանջի 60%-ը ՝ 119380 ծալում, այսինքն մոտ 3 տարվա օգտագործում։

7) Instagram-ը ավտոմատ կերպով կպատմի ձեր Close Friends-ին որ դուք տանն եք, աշխատանքի, հանգստանում եք կամ ցանկանում զբոսնել։ Instagram-ի նոր Threads հավելվածը առաջարկում է երկու հնարավորություն. Status և Auto-Status, որոնք թույլ են տալիս պարզապես դնելով ճանապարհ ցույց տվող emoji ցույց տալ Close Friends-ին թե ինչ ես դու անում։

Ռոման Դանեղյանի ֆեյսբուքյան էջից: