Մեզ համար անկախությունն առաջին հերթին ստեղծագործելու ազատությունն է. Storaket Architectural Studio (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեզ համար անկախությունն առաջին հերթին ստեղծագործելու ազատությունն է. Storaket Architectural Studio

Մինչդեռ բոլորը պատրաստվում են WCIT 2019 Yerevan-ին, մենք որոշեցինք ձեզ ներկայացնել WCIT-ի մեր հայեցակարգը հենց ներսից՝ Մարզահամերգային համալիրի պատերի ներքո ?

Համալիրի շենքը մի գլուխգործոց է, որն արտացոլում է Սովետական Հայաստանի ճարտարապետությունը, ահա թե ինչու #storaket-ն իր առջև հստակ խնդիր դրեց՝ ներսում ներկայացնել ժամանակակից Հայաստանը՝ անկախ, ազատ և նորարական ?

Իսկ ինչպե՞ս կարող էինք ներկայացնել անկախության զգացողությունը՝ այդ ազատ, անհոգ ու թեթև երազը, որը յուրաքանչյուրս ընկալում ենք մեր ձևով։ Երկար պրպտելուց հետո հասկացանք. մեզ պետք է պղպջակային նեյլոն (bubble wrap): Այո-այո, հենց այդ նույն ճտճտացող պղպջակներով տոպրականման նյութը, որը հիշեցնում է մանկության անհոգ ժամանակների մասին և հանգստացնում նյարդերը: Այդպես մենք որոշեցինք աշխարհին ներկայացնել հայ ?? գյուտարարների, արվեստագետների և մեծերի աշխատանքները հենց պղպջակային նեյլոնի վրա՝ տալով դրանց անիրական, եթերային մի երազի տեսք, որը, այնուամենայնիվ, իրականություն է դարձել։

Մեզ համար անկախությունն առաջին հերթին ստեղծագործելու ազատությունն է:

#wcit2019 #concept #storaket #armenia