Հոկտեմբերի 5-ին, 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, հարձակում էին գործել «Հայելի» մամուլի ակումբի վրա։
Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել էր, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Նման «ակցիայի» պատճառը, ըստ նրանց, Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Նշված անձինք մեղադրում էին լրատվամիջոցին և Անժելա Թովմասյանին «ադրբեջանամետ» լինելու մեջ՝ վերը նշված հոդվածի վերնագրի ընտրության համար։ Նրանք իրենց գործողություններն իրականացնում էին ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի։
Մեծ աղմուկ հանած իրադարձության կապակցությամբ քննադատություններ և զարմանալիորեն նաև պաշտպանող գնահատականներ տեղ գտան սոցիալական ցանցերում։ Իշխանության որոշ ներկայացուցիչներ և նրանց աջակիցները հանդես եկան Hayeli.am-ի քննադատությամբ և իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչների հետ ջերմ հարաբերություններ ունեցող «ակցիա» իրականացրած անձանց պաշտպանությամբ։
AntiFake.am-ը փորձեց հասկանալ, թե ինչ է «թաքնված» Hayeli.am-ի հրապարակած և հարձակման առարկա դարձած հոդվածի վերնագրի տակ, սակայն պետք է խոստովանենք, որ դրանում «ադրբեջանամետ» որևէ նախադասություն առկա չէ։
Սակայն եթե լրատվականների «հայամետ» կամ «ադրբեջանամետ» լինելը չափվում է միայն «վերնագրերի» ընտրությամբ, ապա կարելի է այս համատեքստում քննարկման առարկա դարձնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» (armtimes.com) լրատվականի հրապարակումների վերնագրերը և համեմատության մեջ դնել hayeli.am-ի հրապարակման վերնագրի հետ ու գնահատական տալ։
Այսպես, ներկայացնում ենք «Հայկական ժամանակ»-ի տարբեր՝ մեծամասամբ նախկին իշխանությունների ժամանակների հրապարակումների վերնագրեր, որոնք վերաբերվում են Հայաստան-Ադրբեջան-Արցախ թեմաներին։
- ««Անհրաժեշտության դեպքում, ինչպես անցած տարվա ապրիլին, Հայաստանը նորից կպատժվի». Ալիեւ»
https://armtimes.com/hy/article/120980
- «Ալիևի վարկանիշը ռուսաստանցիների շրջանում ավելի բարձր է, քան Սերժ Սարգսյանինը»
https://armtimes.com/hy/article/76021
- «Գտիր 3 տարբերություն. Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը՝ տոտալիտարիզմի ճանապարհին. Խմբագրական»
https://armtimes.com/hy/article/130951
- «Ի՞նչն է Բաքվին զայրացրել. Սարգսյանն անհամբեր սպասում է Ալիեւի հետ հաջորդ հանդիպմանը»
https://armtimes.com/hy/article/123518
- «Բաքուն իմ սրտի քաղաքն է․ հայուհին ծաղիկներ է խոնարհել Հեյդար Ալիեւի շիրիմին (տեսանյութ)»
https://armtimes.com/hy/article/132775
- «Հույս ունենք չեք կրկնի նախորդ ղեկավարության սխալները. պաշտոնական Բաքվի պատասխանը»
https://armtimes.com/hy/article/137188
- «Ո՞վ է «անպատասխանատուն»՝ Սարգսյա՞նը, թե՞ Ալիեւը. առայժմ բառերի պատերազմ»
https://armtimes.com/hy/article/123041
- «Ղարաբաղը մեր մի մասնիկն է, մեր պատմական հողերին 2-րդ հայկական պետություն չի լինելու. Ալիեւ»
https://armtimes.com/hy/article/125113
- «Թեհրանը կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար»
https://armtimes.com/hy/article/152494
- «Ադրբեջանը հիմա էլ ցանկանում է «վերադարձնել» Երեւանը, Ալիեւի խոսքերով՝ իրենց պատմական հողը»
https://armtimes.com/hy/article/130960
- «Դուռ ենք բացում թուրքական տարրի առաջ. Հայաստանում «գրոհում» են Ալիեւի վրա»
https://armtimes.com/hy/article/130968
- «Հայաստանի արտգործնախարարի ելույթը ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն. Հիքմեթ Հաջիեւ»
https://armtimes.com/hy/article/130140
- «Ադրբեջանի Գյանջա քաղաքը հռչակվել է ԱՊՀ 2017 թվականի մշակութային մայրաքաղաք»
https://armtimes.com/hy/article/107945
- «Հայկական կողմը ցանկանում էր հրաժարվել Մոսկվայի հանդիպումից. հայացք Բաքվից»
https://armtimes.com/hy/article/110833
- «Գերմանական կայարանը սպառնացել է պայթեցնել ոչ թե ադրբեջանցի, այլ Բաքվի հայ. Ադրբեջանի ՆԳՆ»
https://armtimes.com/hy/article/125354
- «Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ին կոչ է արել Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել»
https://armtimes.com/hy/article/133357
- «ԱՄՆ-ում Երեւանը գրավելու Ալիեւի ցանկությունը ի գիտություն են ընդունել՝ խոստումներ չեն տվել»
https://armtimes.com/hy/article/133117
- «Վրացական երազանքը». «Սերժիկ Սարգսյանը եւ Հեյդար Ալիեւը մնացին իրենց գեղական կառքին կառչած, որքան էլ ամպագոռգոռ խոսքեր շռայլեն իրենք եւ իրենց կողմնակիցները` նրանց կարծեցյալ «հզորության» մասին»:
https://armtimes.com/hy/article/36675
Նիկոլ Փաշինյանի, ապա նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորած «Հայկական ժամանակ»-ի Հայաստան-Ադրբեջան-Արցախ թեմաներով հրապարակումների վերնագրերը կարդալով տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք կամ Ադրբեջանի իշխանությունների «պաշտոնաթերթի», կամ էլ իրադարձություններն ի վնաս Հայաստանի արդեն նախկին իշխանությունների և հօգուտ Ադրբեջանի իշխանությունների լուսաբանող լրատվականի հետ։
Ուստի՝ վարչապետի շահերի պաշտպանության համար լրատվամիջոցին «ադրբեջանամետության» մեջ մեղադրելուց և հարձակում գործելուց առաջ լավ կլիներ, որպեսզի ոտնձգության հեղինակներն ուսումնասիրեին վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի հրապարակումները, ապա որոշեին, թե որ լրատվականը «ադրբեջանամետ» վերնագրերի «շքերթում» կլիներ առաջատարը։
Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան