
Նաիրա Զոհրաբյանի հրապարակումը.
«Տարիներ առաջ ահա այսպես` սև ժապավեններով կապված բերաններով, նախագահական նստավայրի դիմաց, հայաստանյան տարբեր լրատվամիջոցների լրագրողներով մենք պաշտպանում էինք խոսքի ազատությունը` «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Աննա Իսրաելյանը համառորեն փորձում էր սև ժապավենով փակել նաև քավության նոխազ այծիկի բերանը, որին հետո բերման ենթարկեցին քաղմաս։
Ասածս հետևյալն է` ի վերջո սըր Թոմասը չէր սխալվում, երբ ասում էր, որ մեր ազատությունը կախված է մամուլի ազատությունից: Չկորցնենք այդ ազատությունը:
Պատմական լուսանկարը՝ Գերման Ավագյանի»