ՓԱՍՏ N 2
ԵՊՀ 100-ամյակի միջոցառումների մեջ, ի թիվս տխուր և հնամաշ իրադարձությունների, առաջարկել էի մի քանի նոր գաղափարներ, որոնցից մեկը Մեսրոպ Մաշտոցի հոլոգրաֆիկ պատկերն էր, որը պետք է ինչ-որ կրթական ուղերձ ասեր ուսանողներին և աշակերտներին։
ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն առաջարկս լսելուց հետո հարցրեց. «Իսկ Մաշտոցը ֆոտո ունի՞»։ Ապա նայելով դեմքիս՝ շարունակեց. «Բա ո՞նց ենք իմանալու, որ դա Մաշտոցն է»։
Այդպիսի տխուր բախտի արժանացավ Մաշտոցի ողջույնը։
Գևորգ Էմին-Տերյանի ֆեյսբուքյան էջից: