Նունե Հախվերդյան. «Երազանքների երկիրը կացնով մորթում եք…»
Advertisement 1000 x 90

Նունե Հախվերդյան. «Երազանքների երկիրը կացնով մորթում եք…»

«Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանը զարմացրեց այնքան, որ ծիծաղելի չէ: ? Մարդը ասում է, որ ինքը կծիծաղեր, եթե ասեին, որ հրապարակում բարձր մակարդակի միջոցառում է լինելու ու ասեղ գցելու տեղ չի լինելու:

Ֆեսյբուքից անհետացած սելեբրիթի-պատգամավորը հիշատակում է միջազգային համբավ ունեցող դիջեին որպես իր ասածի ապացույց ?‍?
Հարգարժան պատգամավորը խոսում է պետության անունից, իրենց թիմից, որը կառուցելու է երազանքների երկիրը: ? “Մենք այդպես ենք պատկերացրել” ?

Իհարկե, համբավ ունեցողին հրավիրելը բնավ խիզախություն չէ: Համբավը միշտ ունի իր գինը:

Բայց շատ ավելի արժեքավոր ու նրբանկատորեն երաժշտութական ընտրանին մշակած սիմֆոնիկ նվագախմբի դերը ու Սերգեյ Սմբատյանի իրոք բարձր մակարդակը ?‍♀️վրիպել են նրա ուշադրությունից:

Նա երևի չի իմացել, որ հրապարակում ամենամեծ հեղափոխական լիցքը տվեց Sistem of Down-ը, որը ոչ մի թիմի հետ կապ չուներ, և հակառակը՝ ի հեճուկս է իրապես (կապ գուցե նկատի ուներ, որ նրան ՀՀԿ թի՞մն էր հրավիրել): ?

Բարդ ժամանակներում, Եղեռնի տարելիցին էներգիա եկավ Հայաստան: Հիմա էլ այն գեներացվում է անկախ որևէ թիմերի ու առավելևս թիմերին հաճոյանալու առաքելությունից:??

Պետք չի, որ իր թիմը զարմացնի ու ինքն էլ այդ մասին ծիծաղելի ստատուսներ գրի: DJ-ը ոչ մի կապ չունի իր թիմի հետ, Սերժ Թանկյանն էլ, Քիմ Քարդաշյանն էլ, սիֆոնիաներն ու օպերաները: ?‍♀️Երազանքների երկիրը կացնով մորթում եք ու ժամանակավրեպ ու ծիծաղելի վիճակում հայտնվում, եթե հենց այնպես մտքեր եք տարածում:

ՀՀ սիմֆոնիկ նվագախումբի ձոնը ավելի ընկալելի կլիներ: Համեստ, ճիշտ ու առանց մանիպուլյացիայի:

Վիվա, Հայաստան…?‍♂️

Նունե Հախվերդյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր