Թվային աշխարհ. հոկտեմբեր 7. Ռոման Դանեղյան
Advertisement 1000 x 90

Թվային աշխարհ. հոկտեմբեր 7. Ռոման Դանեղյան

1) Instagram-ը վերջապես կթողնի ձեզ ստեղծել Stories-ներ ձեր խմբի համար։ “Stories camera” գործիքով նկարելուց հետո այն կթողնի հրապարակել այն ձեր Stories-ում, Stories՝ տեսանելի միայն “Close friends”-ին և Stories “Group”-ի համար։

2) TikTok-ը որոշել է արգելել ցանկացած տեսակի քաղաքական գովազդներ, ասելով, որ վերջիններիս 《բնույթը》չի համապատասխանում իրենց փորձառությանը, այն չի կարող ունենալ ենթակառուցվածք՝ զարգացնելու վերիֆիկացիոն ծրագիր, ինչպես ֆեյսբուքն է ստեղծել քաղաքական գովազդների համար։

3) Google-ը հայտարարել է Pixel 4-ի՝ iPhone-ի նման դեմքի ճանաչելու սիստեմի օգտագործման մասին։

4) Samsung-ը Galaxy Active-ը թողարկելուց 6 ամիս անց՝ այժմ վաճառում է Galaxy Active 2-ը, որն ավելի լավ մարտկոցով և այլ նոր հնարավորություններով սպորտային ժամացույց է։

5) Sony-ն այսօր հրապարակել է իր հայտնի A9՝ առանց հայելու փոխարինվող ոսպնյակներով ապարատը, ավելացնելով BIONZ X նկարի պրոցեսոր, որը ավելի հզոր ավտոֆոկուսի հնարավորություն ունի։

6) Instagram-ը խնդրի առաջ էր կանգնել վերջերս սփամ մեկնաբանությունների, ֆեյք լայքերի և ֆեյք ֆոլլոուների պատճառով։ Այժմ Facebook-ը դատական գործ է հարուցել Նոր Զելանդական կազմակերպության դեմ, որը վաճառել էր ֆեյք լայքեր։ Ըստ Facebook-ի և կազմակերպության միջև համաձայնության երեք մարդիկ, ովքեր ներառված են եղել գործողությունների մեջ Facebook-ից արգելափակվել են և պարտավորվել վճարել 500000$։

Ռոման Դանեղյանի ֆեյսբուքյան էջից: