«Ես 11 տարեկան երեխա էի, գուցե 12 կամ 13, երբ դիտելով ռեալիթի շոու՝ հասկացա, որ դա իսկապես այն է, ինչ ուզում եմ անել». Քիմ Քարդաշյան
Advertisement 1000 x 90

«Ես 11 տարեկան երեխա էի, գուցե 12 կամ 13, երբ դիտելով ռեալիթի շոու՝ հասկացա, որ դա իսկապես այն է, ինչ ուզում եմ անել». Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը մասնակցում է Մարզահամերգային համալիրում անցկացվող տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին, որտեղ որպես հատուկ բանասող հանդես եկավ «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանն ու պատմեց, թե ինչպես է սոցցանցերն օգտագործել իր բրենդների զարգացման համար:

«Ես 11 տարեկան երեխա էի, գուցե 12 կամ 13, երբ դիտելով ռեալիթի շոու՝ հասկացա, որ դա իսկապես այն է, ինչ ուզում եմ անել։ Ես գիտեի՝ ինչ եմ ուզում, բայց չեմ մտածել, թե ինչպես եմ դա անելու: Բայց ինձ մոտ վերջապես ստացվեց, ես հաջողեցի»,- պատմեց Քարդաշյանը:

Նա ասաց, որ շատ նորմալ է վերաբերում այն փաստին, որ բոլորը գիտեն իր կյանքի բոլոր մանրամասները։ Քիմ Քարդաշյանի ասելով՝ ժամանակի ընթացքում, երբ անձնական կյանքի գաղտնիության կարիք է ունեցել, գտել եմ ոսկե միջինը՝ անձնական կյանքի թափանցիկության ու «գաղտնիության» միջև:

Իսկ ինչ վերաբերում է իր սեփական բրենդներին, ապա նա ասաց. «Յուրաքանչյուր ապրանք, որն իմ ընկերությունները ստեղծում են, ես ներգրավված եմ լինում բոլոր փուլերում՝ սկսած փաթեթավորումից մինչև լոգոյի դիզայն։ Յուրաքանչյուր արտադրանք ստեղծելիս ես հոգ եմ տանում, որպեսզի այն լինի շատ բնական և լավ մտածված: Ես փորձում եմ ամեն ամիս նոր արտադրանք թողարկել, երբեմն երկուսը։ Ինչ վերաբերվում է շուկայի ուսումնասիրությանը, լավ է տեսնել, թե ինչ կա շուկայում, բայց երբեմն շահավետ չէ անընդհատ աջ ու ձախ նայելը: Ավելի լավ է կենտրոնանալ քո անելիքի վրա։ «Թվիթերն» այդ նպատակով ինձ որպես օգտակար հարթակ է ծառայել։ Ես հաճախ եմ լսում իմ հետևորդների կարծիքը»:



Նման նյութեր