«Ուժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում»
Advertisement 1000 x 90

«Ուժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում»

Ուժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում, այսինքն անցանկալի անձ, իսկ նրա հետ համագործողները ապագայում կհամարվեն կոլաբորացիոնիստներ՝ համագործողներ:

Այս տենդենցը վաղուց էր զգացվում, սակայն հիմա ակնհայտ դրսևորումներ է ստանում:

Ոստիկանությունը և ԱԱԾ-ն պահպանողական կառույցներ են և ունեն ներքին վարվելակերպ ու ավանդույթներ: Դա լավ է, թե վատ, տվյալ պահին էական չի, դա այդպես է:

Ինչ վերաբերվում է զինված ուժերին, ապա այնտեղ ևս Նիկոլը օտար տարր է: Դա զգալով Նիկոլը փորձում է հեղինակազրկել այդ կառույցները՝ գոնե ղեկավար կազմին, ինչն ավելի է խորացնում փոխադարձ անվստահությունը:

Սակայն կա իրականություն, որի հետ և՛ Նիկոլը, և՛ ուժային կառույցները ստիպված են համակերպվել ու հարմարվել միմյանց գոյությանը: Այսինքն, այդ կառույցներում պետք է լինեն Նիկոլի հետ բանակցողներ, որի դերը կատարում են (կամ՝ էին) այդ կառույցների ղեկավարները։ Հիմա իրավիճակ է փոխվում և եթե այդ կառուցների ղեկավարներ նշանակվեն «դրսից» մարդիկ, ապա Նիկոլը մնում է առանց «բանակցողների»։ Իր մարդկանց նշանակելով այդ կառույցների ղեկավարներ, ինքն կորցնում է այդ կառույցների վրա ուղղակի վերահսկողությունը՝ կառույցները վերահսկողների հետ ուղիղ կապը, դրանով անվստահության մթնոլորտն տեղափոխելով այդ կառույցների ներսը։

Հետաքրքիր է, թե դրանից ինչ կստացվի։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր