Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ, կին գործարար Քիմ Քարդաշյանը քաշքշուքի պատճառ է դարձել Երևանում անցկասվող WCIT–2019 կոնգրեսի միջանցքում։
Քարդաշյանը ժամանել է կոնգրեսի, բարձրացել նիստերի դահլիճ։ Որոշ ժամանակ անց այնտեղ պետք է սկսվեր պանելային բանախոսություն, որին փորձել է անցնել տեսաօպերատորներից մեկը, սակայն կամավորները և կազմակերպիչները չեն թույլ տվել նրան, բայց տղամարդը բարձրացել է այն աստիճաններով, որով բարձրանում էին բանախոսությունների մյուս մասնակիցները։
Տեսաօպերատորին փորձել են կանգնեցնել, ընդ որում` կոշտ ձևով, և բղավոցներով փորձել են իջեցնել սանդուղքից: