ViaTherapy բջջային հավելվածը լավացնում է ինսուլտ վերապրածների խնամքն ու օգնում է բուժանձնակազմին առողջացումն արագացնելու համար հիմնավորված որոշում կայացնել: Արևելյան Անգլիայի համալսարանի նոր ուսումնասիրության համաձայն՝ այդ հավելվածը մշակվել է ինսուլտից հետո ձեռքի ֆունկցիան վերականգնելու համար:
BMJ Open Quality ամսագրում հրապարակված ծրագրի արդյունքները ցույց են տվել, որ ViaTherapy-ն կարող է լավացնել թերապևտիկ ծառայությունները, ընդլայնել արագ և արդյունավետ բուժման համար թերապիայի լավագույն միջոցների մասին տվյալների հասանելիությունը: Այդպիսով, թերապևտները կարող են արագ հասանելիություն ստանալ այդ տվյալներին:
Որոշ բժիշկներ նույնիսկ նշել են, որ հավելվածի օգնությամբ մեծացել է թերապիայի ինտենսիվությունը: