«Հեղափոխական բժիշկների էվոլյուցիա». Գևորգ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Հեղափոխական բժիշկների էվոլյուցիա». Գևորգ Գևորգյան

Հեղափոխական բժիշկների էվոլյուցիա`

04.2018 – «Մերժենք Սերժին»

05.2018 – «հեսա նորմալ նախարար կգա կտենաս ինչ լավա»

06.2018 – «էս էն փոքր դագաղ ասող դեբիլը չի՞»

07.2018 – «Տեսա՞ր, Մինասյանին հանեց… հեսա լավ կլինի… արդար մարդ ա»

08.2018 – «լավ նախարարա, բժիշկների աշխատավարձ ա բարձրացնում…»

09.2018 – «դու քաղաքականացված ես դրա համար նախարարին դեմ ես խոսում»

10.2018 – «խեղճ տղեն դեղերն ա ցույց տալիս…»

11.2018 – «չի կարում բան փոխի, որովհետև ԱԺ-ն չի թողնում»

12.2018 – «մեր սրտի նախարար»

01.2019 – «թույն նախարարա, էլի բարձրացրեց բժիշկների աշխատավարձը»

02.2019 – «ինսուլտի ծրագիրը տվեց Էրեբունիին, մեր նյարդաբանները գժված են… սենց չէր կարելի»

03.2019 – «գարդասիլակոխ եղանք, ստիպում ա զանգենք տներով մարդկանց կանչենք պատվաստվելու, սրան երբ են հանելու պրծնենք»

04.2019 – «ես չեմ մտնում քաղաքական հարցերի մեջ, չեմ խոսում, քո հետ համաձայն եմ, ապրես, որ ակտիվ ես… էտ գարդասիլը անելու բան չի»

05.2019 – «կնգա պետպատվերը 2 անգամ բարձրացրեց… բան չի փոխվել, մեկա էլի լափում են»

06.2019 – «գիտեի՞ր, որ վերտոլյոտում մարդ ա մեռել… արա էսի մարդ չի, մի բան արա հանեն դրան, ուռուցքների վիրահատության գները իջացրել եսիմ ինչ ա սարքել, ո՞նց ենք աշխատելու…»

07.2019 – «կնգա պետպտվերը էլի ա բարձրացրել… սաղ նույնն ա, պռոստը ինքն ա փող ուտում… երեխեքի բուժման փողի մեծ մասն էլ տվեց Բաբլոյանին… հա, բայց որտեղի՞ց իմանայինք, որ սա ավելի բեթարա»

08.2019 – «էսի լրիվ ա գժվել, սաղին իրա մարդկանցովա փոխարինում ու վախացնումա, Նիկոլը չի տեսնու՞մ… Նիկոլի կադրային քաղաքականությունը էն գլխից չէի հավանում»

09.2019 – «ասուլիսից էլ թռավ… դե բա չի կարա խոսա, որ դեմը դնում են… վախկոտ ա… տեսա՞ր, ասեց Մուրադյանն ա մեղավոր սաղ, լրիվ ա ցնդել…»

10.2019 – «արա դե իրանք էլ, իրանց հեղափոխությունն էլ… զզվցրին… էս նախարարը լրիվ կործանեց առողջապահությունը, արդեն իրար են ծեծում հիվանդանոցներում…»

Շարունակելի…

Հ.Գ. ուշադիր հետևում եմ զարգացումներին…»

Գևորգ Գևորգյան



Նման նյութեր