Apple Watch ժամացույցները կարող են երկար սպասված ֆունկցիա ստանալ:
Ժամացույցների ստեղծողները պլանավորում են ավելացնել նոր հավելված, որը կվերահսկի մարդու քունը և կկոչվի Sleep: Դրա մասին առաջին ակնարկը հայտնվել է App Store-ում, ծրագրային զարթուցիչի էջում:
Հայտարարությունը ազդարարում էր, որ այսուհետև հնարավոր կլինի Sleep հավելվածում ընտրել քնելու և արթնանալու ժամերը: Սպասվում է, որ այս հավելվածը կաշխատի նմանատիպ հավելվածներինման և օգտատերերին կօգնի ունենալ քնի բնականոն ընթացք: