Ռուսաստանում հայտնի երգիչ Սևակ Խանաղյանի անձնական կյանքից, մասնավորապես, նրա ընտանիքից քիչ բան է հայտնի: «X-Factor»-ի նախորդ եթերում Սևակ Խանաղյանը ցույց տվեց իր 4-ամյա որդուն Բագրատին:
Սևակը ծնվել է 1987 թ. հուլիսի 28-ին Մեծավան գյուղում:
Կնոջ հետ ծանոթացել է Կուրսկում, որտեղ այն ժամանակ Երաժշտական դպրոցում սովորում էր երգիչը:
Սևակի երկրպագուհիները գուշակում են` թե ո՞վ է այն աղջիկը, որը գերել է Սևակ Խանաղյանի սիրտը:
Zham.am-ը փորձել է պարզել հայտնի երաժիշտի կնոջ անունը: Երկար փնտրտուքներից հետո սոցիալական կայքերում, մեզ հաջողվել է Սևակի ընտանիքի որոշ լուսանկարներ գտնել: Սևակի կինը և Բագրատի մայրը սլավոնական արտաքին ունեցող Մարիա Խանաղյանն (Իվանովա) է:
zham.am