Շտապօգնությունը որ ինձ տարավ, մտածեցի էլ հետ չեմ գա. Զառա Արամյան. armdaily.am
Advertisement 1000 x 90

Շտապօգնությունը որ ինձ տարավ, մտածեցի էլ հետ չեմ գա. Զառա Արամյան. armdaily.am

Օրեր առաջ հոսպիտալացվել էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը։ Նա արդեն տան է և իրեն լավ է զգում։

ArmDaily.am-ի հետ զրույցում Զառա Արամյանն ասաց, որ երկար տարիներ սրտի հետ կապված խնդիրներ ունի։

«Դա ժառանգել եմ հորիցս։ Դա ուշ, թե շուտ պետք է վիրահատվի։ Խոսքը միտրալ փականի մասին է։ Իր բարդությամբ այն համարվում է ամենաբարդ վիրահատություններից մեկը, քանի որ արվում է բացառապես բաց եղանակով։Կրծքավանդակն է բացվում, սրտի աշխատանքն է կանգնեցվում և այն տևում է մոտ 14 ժամ։ Բացի դա, այդ վիրահատությանը նաև պետք է հոգեպես պատրաստվել։ Հիմա գիտեմ, որ այդ օրը գալու է։ Առավոտյան շատ վատ էի, շտապօգնությունը, որ ինձ տարավ, մտածեցի էլ հետ չեմ գա, քանի որ շատ սուր վիճակ էր»,-նշեց Զառան։

Դուսյա Ղազարյան

Ամբողջությամբ՝ armdaily.am



Նման նյութեր