«Հիշեք, տիեզերական օրենքներից ամենագլխավորը համարժեքության, բալանսի օրենքն է». Գևորգ Գևորգյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հիշեք, տիեզերական օրենքներից ամենագլխավորը համարժեքության, բալանսի օրենքն է». Գևորգ Գևորգյան

Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է և համայն հայությունը ունի Արցախի Հանրապետություն:

Նայիր Նիկոլ, սա թուրքի ձեռքի գործն է, այս պահին՝ Սիրիայի հայաշատ համայնքներում, թուրքն էսպիսին է, սա է քո հարգած թուրքի «կրթության» ցուցիչը: Մի պատմական էքսկուրս անեմ, որ պատմությունից չկաղաս… այ սենց էլ Ղարաբաղում էին մորթում, չեմ ուզում անձնավորել, բայց քանի որ արշավդ պատերազմ անցած մարդկանց վարկաբեկելուն է ուղղված, ասեմ. Սերժը, Վիտոն, Պարգև սրբազանը, Ռոբերտը, Բակոն էն տղերքն են, որ այ էս արյան միջով՝ հազար անգամ մահվան աչքերին նայելով, չնահանջեցին, առաջ գնացին, էնքան առաջ, որ 25 տարի է ադրբեջանը վայնասուն է դրել:

Հետագայի համար՝ հետևությունները թողնում եմ հասկացողներին…

Հ.Գ. Հիշեք, տիեզերական օրենքներից ամենագլխավորը համարժեքության, բալանսի օրենքն է, ցանկացած խախտում անսպասելի տեղաշարժերի է բերում, իսկ բարոյական օրենքներից ամենակարևորը մարդ մնալն է, էս դեպքում էլ, խախտումը այլ տեղ է տանում:

Գևորգ Գևորգյանի էջից:



Նման նյութեր