SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 9-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են հոկտեմբերի 9-ին՝ ով և որ հեռախոսից է զանգ ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Քութաիսյան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահների համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է կատարողների ինքնությունը։ Նրանք են՝ նշված դպրոցի սաներ Ս. Ն-ն, Ն. Ղ-ն և Գ. Բ-ն, ովքեր ներկայացվել են ոստիկանություն, որտեղ էլ հայտնել են, որ դասապրոցեսները ընդհատելու նպատակով դպրոցի առաջին հարկից Գ. Բ-ն վերցրել է Ն. Ղ-ին պատկանող բջջային հեռախոսը և զանգահարել 1-02 ու հայտնել, որ դպրոցում ռումբ է տեղադրվել։
Երեխաները հանձնվել են ծնողներին, փաստի առթիվ էլ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքոմ նյութեր են նախապատրասվում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 9-ին ահազանգ էր ստացվել ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որ Գյումրի քաղաքի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության և տարածքային բաժնի ծառայողները: Ահազանգի մասին տեղեկությունը փոխանցվել էր նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն:
Ոստիկանությունը պարզում էր ահազանգողի ինքնությունը և արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դպրոցի 250 աշակերտներն ու ուսուցչական ողջ կոլեկտիվը տարհանվել էր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: