
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ինձ մի տեղ փորձում էին համոզել, որ Քամիշլոյում ռազմական գործողություններ չկան: Մարդիկ, ակադեմիական կրթությունն անշուշտ շատ լավ բան է, բայց հիմա այն, ինչ կատարվում է Թուրքիայի կողմից, դեռևս ոչ մի գրքում գրված չէ ու պետք չէ ակադեմիականը խառնել իրականության հետ… Քամիշլոյի Մունիր Հաբիբ գերբնակեցված փողոցն է հայտնվել թուրքական հրետանու թիրախում: Քաղաքացիական անձնաց շրջանում զոհեր կան»: