
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «
Քամիշլոյի Ջիրքին բանտի մոտակայքում թուրքական հրետանու հրետակոծությունից հետո բանտից փախել են հինգ ԻՊ զինյալներ: Ավելի շուտ հայտնի էր դարձել, որ ԱԼ-Հոլ ճամբարից ավելի քան հարյուր կին, ովքեր հանդիստանում են ԻՊ զինյալների կանայք, փորձ են արել փախչել: Ընդհանուր առմամբ վերջին երեք օրվա ընթացքում ԻՊ զինյալները 247 փախուստի փորձ են իրականացրել: Քրդերի վերահսկողության տակ գնտվող բանտերում պահվում է 2000 օտարերկրյա ԻՊ զինյալներ, 8000 սիրիացի ԻՊ զինյալներ և 70 000 նրանց կանայք և երեխաներ»: