
Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականացնող «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությանը Boeing 737-700 EK 73 786 ինքնաթիռը, տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում:
Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Նաև նշվում է, որ համապատասխան սպասարկում անցնելուց հետո օդանավը բարեհաջող վերադարձել է Երևան: