Արթուր Ղազինյան. «Այսօր մենք պետք է լինենք առավել քան միասնական և պատրաստ դիմագրավելու մեր պետականությանն ու ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգներին»
Advertisement 1000 x 90

Արթուր Ղազինյան. «Այսօր մենք պետք է լինենք առավել քան միասնական և պատրաստ դիմագրավելու մեր պետականությանն ու ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգներին»

Արթուր Ղազինյանի հրապարակումը.

«Հերոսների մասին մեր պատկերացումները, շնորհիվ այսօրվա իշխանության և նրա թիկունքում կանգնած կազմակերպությունների, էապես խեղվել են։

Ավանդական ընկալման մեջ հերոսներ են համարվել հայրենիքի պաշտպանության համար և թշնամու դեմ կամավոր պայքարի դուրս եկած մարդիկ, գիտության, սպորտի, արվեստի ու մշակույթի ականավոր գործիչները, որոնք իրենց կյանքն ու առողջությունը չեն խնայել հանուն Հայկական պետականության և Հայ ժողովրդի անվտանգության, ստեղծել ու արարել են համաշխարհային նշանակության արժեքներ և ծածանել Հայաստանի դրոշը տարբեր մայրաքաղաքներում ։

Սակայն փոխված իրողությունների պայմաններում հերոսներ են համարվում նրանք, ովքեր պայքարել են «ներքին թշնամու» դեմ, մասնակցել են «հեղափոխությանը», աջակցում ու կանգնած են «ժողովրդի իշխանության» թիկունքին։

Խնամքով ներդրված ատելության ու թշնամության մթնոլորտում չեն խնայում անգամ պատերազմի փառքի ճանապարհով անցած մարտիկներին, անխնա հայհոյում ու վիրավորում են ցանկացածին, ով կհամարձակվի որևէ թթու խոսք ասել «հեղափոխության հրեշտակապետին ու հրեշտակներին»։

Մեր օրերի հերոսներ են հռչակվում շրջազգեստով տղամարդիկ, Երևանի սրտում ահաբեկչություն արած և հայի վրա կրակած մարդիկ, առավել ատելությամբ և թշնամությամբ արտահայտվող ֆեյսբուքյան նապաստակները, որոնք իրական կյանքում սարսափում են սեփական ստվերից։

Եթե վաղը պատերազմը վերսկսվի, «մեր օրերի հերոսներին» պաշտպանելու են գնալու իրական հերոսները, որոնց այսօր անխնա ստորացնում են շրջազգեստով տղաներն ու մերօրյա գավրոշները։

Այսպես երկար շարունակվել չի կարող, սրան պետք է վերջ դրվի, քանի որ մեր տարածաշրջանն այսօր գտնվում է աննախադեպ լարվածության մեջ։

Հայաստանի շուրջ ընթանում են գործընթացներ, որոնք ուղղակի սպառնում են մեր ներքին և արտաքին անվտանգությանը։

Այսօր մենք պետք է լինենք առավել քան միասնական և պատրաստ դիմագրավելու մեր պետականությանն ու ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգներին»։



Նման նյութեր