Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական Գեւորգ Թամամյանը գրում է.
«Առավոտյան մի երկու «խիստ մտահոգ» հայտարարություն կարդացի, թե բա մենք հեռանում ենք, «փրկեք բժշկական», և այլն… Մի պահ հիշեցի հոգաբարձուների խորհրդի նիստերը, և որոշ հայտարարություն տարածողների պահվածքը, օրինակ թե ինչպես էր տարիքն առած մարդը այդքան մարդկանց աչքի առաջ հետ կանգնում իր իսկ ասածներից, իրեն դնելով ծիծաղելի դրության մեջ, կամ փորձում էին բացատրել, թե բա մենք դա չէինք ի նկատի ունեցել, թե բա մենք մենք լավն ենք, բայց մեզ չեն սիրում… Բայց դե ինչ ասես նման մարդկանց, ուղղակի պետք է ժպտաս և անցնես: Ինքնասիրության դեֆիցիտը լուրջ խնդիր է, և մենք, որպես բժիշկներ, պետք է ներողամտորեն վերաբերվենք:
Ինչ վերաբերվում է փախուստի բարձր հակվածությամբ այս ամենը բզբզողին՝ քիչ մնաց, պինդ կացեք: Եվ այդ ժամանակ, իրոք խղճալու տեսարան է առաջանալու, թե ինչպես են ներկայիս «մտահոգ» պրոֆեսիոնալ դավաճանները, որոնք եղել են բոլոր ժամանակների ուռա գոռացողները, առաջինը անջատելու հեռախոսները և դառնալու անհասանելի բաժանորդ: Եվ որպես վերջաբան, կարող եք երեկոները, քնելուց առաջ կարդալ ստորև նշված տողերը:
«Երևանի պետական բժշկական համալսարանի վերաբերյալ: Նախորդ տարի էլ այս օրվա առիթով ասել եմ, որ բժշկական համալսարանը, ըստ էության, այսօր միակ կամ ամենահաջողված պետական բուհն է, որ արտահայտում է մեր կրթական, բարձրագույն կրթական համակարգի ապագայի վերաբերյալ մեր պատկերացումը»:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ Վարչապետ, 12/07/2019թ.»: