
Ի դեպ, չեմ կարծում, թե երեկ Նիկոլը Իլհամի պորտը տեղը դրեց:
Եթե ես լինեի Նիկոլի տեղը՝ կասեի այն, ինչ երեկ գրել եմ իմ էջին: Սա մեկ:
Երկրորդ, որոշ խիստ խելացի անձինք ասում են, որ նա կարող էր ավելի լավ խոսել, բայց մտածելու ժամանակ չուներ:
Սրան էլ պատասխանեմ, որ եթե երկրի ներսում նա ականջալուր լիներ ընդդիմադիրների խոսքերին, և ոչ թե հրահանգեր «ասֆալտին փռել, պատին ծեփել», ապա կիմանար, թե ինչպես պատասխաներ Իլհամին: Օդաչուները, հատկապես ռազմական, փորձարկումների ժամանակ սովորում են հնարավոր բոլոր «չպ»-ները, որպեսզի իրական կյանքում կարողանան դրանց պատասխանը գտնել վայրկյանների ընթացքում: Նույն ձևով եթե վարչապետն ավելի առարկայական ընդդիմախոսեր իր ընդդիմադիրների հետ, ապա ներքին ձայնը նրան կհուշեր, թե ինչպես է պետք իրականում տեղը դնել Իլհամի պորտը:
Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից: