1 ժամ առաջ լևոնականներին առաջարկեցի կազմակերպել 1996 և 2008 թվականներին պետության սահմանադրական կարգի խախտման վերաբերյալ քննարկում՝ մամուլի ներկայությամբ, որին կմասնակցեմ ես և նրանցից 2-3 հոգի՝ իրենց ընտրությամբ. ի դեպ, ավելացնեմ, որ քննարկմանը մասնակից լևոնականները չպետք է լինեն «անգրագետ պողոսների» շարքից, որ հետո չչքմեղանան՝ բա իրենք ինչ մեղավոր են, եթե քննարկմանը մասնակցել են հենց «անգրագետ պողոսները»՝ սպասում եմ իրենց ծանր հրետանուն:
Բայց դեռևս որևէ արձագանք չեմ ստացել, թեև մինչ այդ խիստ ակտիվ էին քննարկումներում, ու միմյանց «սուպերխելացի» մտքերը լայքելու հարցում: Տիկնայք և պարոնայք, սպասում եմ ձեր արձագանքներին՝ եղեք նույնքան ակտիվ, որքան ձեր «խելացի» մտքերը շաղ տալու ժամանակ:
Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից: