Փաստորեն, «Աբրահամն Ադամի փոխարեն դուրս եկավ դրախտիցը» առաջին սերիան է
Advertisement 1000 x 90

Փաստորեն, «Աբրահամն Ադամի փոխարեն դուրս եկավ դրախտիցը» առաջին սերիան է

Ինչպես գիտենք այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» հանուն Արագածոտնի մարզի» բիզնես համաժողովը, որին մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ընդգծել է, որ բարեգործության այն մոդելը, որը երկար տարիներ կիրառվել է Հայաստանում, դեգրադացրել է տնտեսական հարաբերությունները և շատ դեպքերում մարդուն ոչ թե օգնել, այլ խանգարել է։

«Լավ, ասենք հասկանալի է, մարդուն կարելի է մեկ , երկու, երեք օր, լավ, մեկ, երկու ամիս հաց տալ։ Բայց ի՞նչ է լինում այն մարդու հետ, որը մտածում է, թե ուրիշ մարդիկ իրեն ամբողջ կյանքում պետք է պահեն, ինչպե՞ս է այդ մարդու հոգեբանությունը, ինքնագնահատականը, այդպիսով մենք կոտրում ենք այդ մարդու ողնաշարը։

Տնտեսական հեղափոխության ամբողջ իմաստն այն է, որ յուրաքանչյուր մարդու, քաղաքացու կարողանանք այս ուղերձը հստակ հղել, որն, ի դեպ, Աստվածն է հղել Աբրահամին, նրան դրախտից դուրս հրավիրելուց հետո՝ ասելով, որ իր հարցը պետք է սեփական քրտինքով վաստակի։ Այո, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր հացը պետք է վաստակի սեփական քրտինքով»,- նշել է վարչապետ Փաշինյանը։

Նրա խոսքի ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գրելով.

«Փաստորեն, «Աբրահամն Ադամի փոխարեն դուրս եկավ դրախտիցը» առաջին սերիան է։ Երկրորդում, ի փոխատուցում, Ադամն Աբրահամի փոխարեն «родил Исаака» կլինի ?»:

 



Նման նյութեր