Apple-ը կթողարկի էժան և որակյալ iPhone SE 2
Advertisement 1000 x 90

Apple-ը կթողարկի էժան և որակյալ iPhone SE 2

Դիզայնով այն նման կլինի iPhone 8-ին։

Հայտնի վերլուծաբան Մին Չին Կոուն հաստատել է կոմպակտ և մատչելի Apple սմարթֆոնի մոտալուտ մեկնարկը, որը կփոխարինի iPhone SE-ին: Սարքը կներկայացվի 2020 թվականի առաջին եռամսյակում:

Ըստ ինսայդերների, ընկերության ներկայիս սմարթֆոնների համեմատությամբ, նորույթը շատ ավելի մատչելի կլինի: Միևնույն ժամանակ, այն բնութագրիչների առումով դրանց չի զիջի։ Սմարթֆոնը կունենա 3 ԳԲ օպերատիվ հիշողություն և Apple A13 պրոցեսոր, որոնք ստացել են iPhone 11-ը և iPhone 11 Pro-ն:

Ավաղ, պետք չէ սպասել անսահման էկրանի: iPhone SE 2-ը կպահպանի առջևի վահանակի դասական դիզայնը և Touch ID մատնահետքի սկաները: Արտաքինից սարքը նման կլինի iPhone 8-ին, որը նոր սմարթֆոնի թողարկումից անմիջապես հետո այլևս չի թարմացվի խանութներում և ընկերության կատալոգում։

Ավելի վաղ համացանցում հայտնվեցին լուրեր նոր SE մոդելի մասին: Բացի այդ, այս տվյալները համահունչ են մեկ այլ արտահոսքի, որը վերաբերում է 2020 թվականին iPhone-ի միանգամից 4 մոդելների թողարկմանը։

Սիրարփի Աղաբաբյան