Business Insider-ը հրապարակել է լավագույն 20 սմարթֆոնների ցուցակը, որոնք հիմնականում առաջարկվում են գնել 2019 թվականին: Վարկանիշը կազմվում է`հաշվի առնելով բնութագրերի և ընթացիկ գների հարաբերակցությունը: Ահա թե ինչու բոլորովին նոր iPhone 11 Pro և Pro Max մոդելները հեռու են առաջին տեղից:
Առաջին հորիզոնականում OnePlus 7T սմարթֆոնն է, որը այժմ հնարավոր է գնել մոտ 599 դոլարով։ Այն հագեցած է 90 Հց թարմացման արագությամբ էկրանով, բարելավված եռակի տեսախցիկով և Qualcomm Snapdragon 855+ պրոցեսորով:
Երկրորդ հորիզոնականում iPhone 11-ն է, որը ԱՄՆ-ում հիմա հնարավոր է գնել 699 դոլարով։ Այս սմարթֆոնը կոչում են թարմացված iPhone XR՝ նորացված տեսախցիկներով և նոր գույներով: Բացի սև, սպիտակ և կարմիր գույներից, կան անանուխ-կանաչ, ավազոտ դեղին և գունատ յասաման երանագները:
iPhone 11-ը Apple-ի առավել մատչելի սմարթֆոնն է` ծայրահեղ լայն անկյունային ոսպնյակներով:
OnePlus 7 Pro-ն երրորդն է այս շարքում՝ 670 դոլար արժեքով։ OnePlus 7-ը ունի OPPO Find X-ին շատ նման դիզայն: 6,5 դյույմ անկյունագիծ ունեցող AMOLED էկրանը ունի Full HD+ (2340×1080): Սարքավորումը աշխատում է Snapdragon 855 մոբայլ պլատֆորմում:
Լավագույն սմարթֆոնների ամբողջական 20-յակը
- OnePlus 7T
- iPhone 11
- OnePlus 7 Pro
- Google Pixel 3a և Pixel 3a XL
- OnePlus 6T
- Samsung Galaxy S10e
- iPhone XR
- Samsung Galaxy Note 10+
- Samsung Galaxy S10 և Galaxy S10+
- iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max
- Samsung Galaxy Note 10
- Google Pixel 3 և Pixel 3 XL
- iPhone XS և iPhone XS Max
- iPhone 8 և iPhone 8 Plus
- Samsung Galaxy S9 и S9+
- Razer Phone 2
- Moto G7
- LG G8
- LG V40
- iPhone X
Անցյալ տարի Business Insider-ի թոփ 20 ցուցակը գլխավորում էր OnePlus 6T-ը, որին հաջորդեցին iPhone XR-ը և ֆլագմենային Google Pixel 3-ը և 3 XL-ը։
Սիրարփի Աղաբաբյան