«Եվ դա անել Փաշինյանի միջոցով, այն Փաշինյանի, որ որպես ընդդիմադիր պատգամավոր կողմ էր ԵԱՏՄ-ից դուրս գալուն…»
Advertisement 1000 x 90

«Եվ դա անել Փաշինյանի միջոցով, այն Փաշինյանի, որ որպես ընդդիմադիր պատգամավոր կողմ էր ԵԱՏՄ-ից դուրս գալուն…»

Որոշեցի Դանիել Իոաննիսյանի «Հայաստանի ապագայի հարցում շատ ամբիցիոզ» գաղափարի (Սիրիա զինվորական կոնտինգենտ ուղարկելը) վերաբեյալ բացատրությունը դարձնել առանձին նյութ: Եվ այսպես՝ ինձ հարցնում են՝ սա ի՞նչ կարող է նշանակել:

Պատասխանում եմ՝ լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Հարց՝ իսկ դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է, որ «թավշյա, ոչ բռնի, խաղաղ» հեղափոխության (ինչը մեկ բառով Ռուսաստանում ընկալվում է որպես գունավոր հեղափոխություն) հաղթանակից հետո ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը «մնացել» էր հյուսիսում, և Դանիելը փորձում է ուղղել այն դեպի արևմուտք:

Եվ դա անել Փաշինյանի միջոցով, այն Փաշինյանի, որ որպես ընդդիմադիր պատգամավոր կողմ էր ԵԱՏՄ-ից դուրս գալուն, իսկ վարչապետ դառնալով հասկացավ, որ մոտ ապագայում ՀՀ-ն չի կարող դուրս գալ ԵԱՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից, այսինքն՝ փոխել արտաքին քաղաքականության վեկտորը:

Վահագն Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից:

 



Նման նյութեր