Անժելա Թովմասյանի անվտանգությունը վտանգված է. Պահանջում են պաշտպանության միջոց ձեռնարկել. «Փաստինֆո»
Advertisement 1000 x 90

Անժելա Թովմասյանի անվտանգությունը վտանգված է. Պահանջում են պաշտպանության միջոց ձեռնարկել. «Փաստինֆո»

«Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի փաստաբանը գրավոր դիմել է նրա անվտանգությունն ապահովելու նպատակով պաշտպանության միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին չորս երիտասարդ ձվեր են նետել ակումբի դռներին ու պատերին, պաստառներ փակցրել` պահանջելով փակել լրատվամիջոցը: Որպես ակցիայի պատճառ նշվել է Hayeli.am լրատվական կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերնագրով հրապարակումն էր։ Արձանագրենք, որ ակումբի ղեկավարը՝ Անժելա Թովմասյանը, ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է, ում լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել իշխող քաղաքական ուժը։

Դեպքի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Հոկտեմբերի 8-ին հայտարարվեց, որ վերը նշված 4 երիտասարդները քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սակայն առ այսօր նրանցից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել։

Քրեական գործով Անժելա Թովմասյանը ճանաչվել է տուժող։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր գրավոր դիմում է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ նրա նկատմամբ պաշպանության միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Դիմումում որպես հիմք մատնանշվում են «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման գործով որպես կասկածյալներ ներգրավված Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ Մարգարյանի, Հայկ Ստեփանյանի և նրանց անունից հանդես եկող Արտակ Գալստյանի ապատեղեկատվության ու զրպարտության տարածման միջոցով բռնության կոչերը, լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտելու վերաբերյալ կրկին խուլիգանական գործողություններ կատարելու սպառնալիք պարունակող հայտարարությունները և մտադրությունները։

Ամբողջությամբ՝ «Փաստինֆո»-ի կայքում:



Նման նյութեր