
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր հայկական լրատվական դաշտը ներկայացնում է բացառապես թուրքական կողմի թվերը, դրա համար հարկ եմ համարում ես էլ ներկայացնել քրդական կողմի բացառապես պաշտոնական տվյալները:
Հոկտեմբերի 11-ի դրությամբ քրդերի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է թուրքական բանակի, թուրքական բանակի աջակցությունը վայելող և նրանց կողմից կռվող ռազմական խմբավորումների 118 զինծառայող, իսկ 90-ը՝ ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: Քրդական կողմն ունի 23 զոհ և 37 վիրավոր, մինչդեռ Թուրքիան հայտարարում է 400-ից ավել զոհի մասին, որը բացարձակ կապ չունի իրականության հետ»:
Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: