«Գահերի խաղը». մռայլ ավարտ
Advertisement 1000 x 90

«Գահերի խաղը». մռայլ ավարտ

«Գահերի խաղը» սերիալի աստղերը հանդիսատեսին խոստացել են մռայլ ավարտ: Մասնավորապես, դերասան Քիթ Հարինգթոնը, որը խաղում է Ջոն Սնոուի դերը, The Hollywood Reporter պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ նոր սցենարը դեռևս չի կարդացել, սակայն ենթադրում է, որ ամեն ինչ շատ տխուր կլինի:

Հարինգթոնի կանխագուշակմամբ՝ նոր սեզոնում գործողության մեջ կմտնեն սպիտակ հետևակը և մեռյալների բանակը:

Իր հերթին դերասանուհի Մեյսի Ուիլյամսը արդեն ստացել է յոթերորդ սեզոնի սցենարը: Իր Twitter-ում նա խոստացել է, որ «ոչ մի բան չի նախապատրաստի» հանդիսատեսի սպասվող սեզոնին:

«Գահերի խաղը» շուտով կդառնա ավելի մռայլ, նշել է Radio Times-ը և ավելացրել. եթե սերիալը ձեզ դեռ չի ստիպել լաց լինել, ապա շուտով կստիպի: